Main content

avagani 17.07Հուլիսի 17-ին հրավիրվել էր Սիսիանի համայնքի ավագանու արտահերթ նիստ,

հաստատման էր ներկայացվել ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 104-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծ: Նիստը վարում էր Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ներկա էին ավագանու ինն անդամներ: Նրանք միաձայն հաստատեցին ներկայացված նախագիծը, համաձայն որի համայնքային բյուջեից գումար կհատկացվի համահայկական 7-րդ ամառային խաղերին Սիսիանի համայնքը ներկայացնող մարզական թիմերի մասնակցությունն ապահովելու նպատակով: Սիսիանը խաղերին կմասնակցի վոլեյբոլ և շախմատ սպորտաձևերով:

 

Add comment


1