Main content

ivanyan batumiՍիսիանի համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանը մասնակցում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում հուլիսի 15-ից 18-ը Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքում անցկացվող «Քաղաքացիների մասնակցությունը համայնքային գործընթացներում» թեմայով աշխատաժողովին։

Մասնակիցների թվում են ՀՀ ՏԻՄ այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ ՏԿԵ նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը:

Ծրագրի նպատակն է ապահովել համայնքների վարչակազմերին որոշումների կայացման գործընթացներում քաղաքացիական մասնակցության ակտիվ մեթոդների հետագա կիրառման համար անհրաժեշտ գիտելիքներով և փորձով՝ առկա իրավական դաշտի լիարժեք օգտագործմամբ, ինչպես նաև հետագայում քաղաքացիական մասնակցության բաղադրիչների կիրառման ուժեղացումը։

ԱՂԲՅՈՒՐԸ` ՀՀ ՏԿԵ նախարարություն

Add comment


1