Main content

gex dproc 1Սիսիանի Զ. Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոցի այս տարվա շրջանավարտներից հինգը ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ։

Գեղարվեստի դպրոցում ստացած գիտելիքների շնորհիվ նրանք հաջողությամբ հաղթահարել են Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, ինչպես նաև Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ընդունելության քննությունները։ Իսկ շրջանավարտներից երեքը պատրաստվում են Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ընդունելության քննություններին:
Սիսիանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանը և դպրոցի տնօրեն Հովիկ Իսաջանյանը հանդիպեցին նրանց հետ,  շնորհավորեցին ու հաջողություններ մաղթեցին: «Դուք մեր համայնքի, մեր երկրի զարգացման շարժիչ ուժն ու ապագան եք։ Եղեք աշխատասեր, բազմապատկեք այստեղ ստացած գիտելիքներն ու դարձեք պահանջված մասնագետներ»,-ասաց Նարա Հովհաննիսյանը և հորդորեց երեխաներին հետագայում իրենց գիտելիքները ծառայեցնել հարազատ ծննդավայրին։ gex dproc 2

«Սիսիան անունը   ձեր այցեքարտն է դառնալու, քանի որ մեր սաները իրենց մասնագիտական հատկանիշներով  առաջին իսկ օրվանից աչքի են ընկնում»,-ասաց Հովիկ Իսաջանյանը։ Երեխաները իրենց հաջողությունների համար շնորհակալություն հայտնեցին դպրոցի տնօրինությանն ու սիրելի ուսուցիչներին, ինչպես նաև խոստացան լավ սովորել,  պատվով ներկայացնել Սիսիանն ու արդարացնել բոլորի սպասումները:

 

Add comment


1