Main content

IMG 7310Ամառային զորակոչը շարունակվում է: Հուլիսի 19-ին սիսիանցիները Հայոց բանակ ճանապարհեցին նորակոչիկների հերթական խմբին:

IMG 7273 Ազատամարտի հրապարակում հավաքված հարազատների ու բարեկամների կողքին էին նաև Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, Սյունիքի մարզի զինվորական կոմիսար. գնդապետ Արարատ Մանուչարյանը, Դարբասի Սուրբ Ստեփանոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր ընծա քահանա Միրզոյանը և այլք: Երիտասարդները ստացան հոգևոր հովվի օրհնանքը, ընդունեցին համայնքի ղեկավարի բարեմաղթանքներն ու քաջալերող խոսքերը,  ինչպես նաև գնդապետ Մանուչարյանի զինվորական կարգուկանոնին ենթարկվելու և օրինակելի զինվորներ դառնալու կոչը: Հրապարակում հավաքված հարազատներին ու ծնողներին էին ուղղված ներկաների շնորհակալական խոսքերը՝ հայրենիքի արժանի ու քաջ զավակներ դաստիարակելու համար: Ծաղիկների խոնարհում՝ ի հիշատակ սիսիանցի հերոսների, գրկախառնություններ, հրաժեշտի անթաքույց հուզմունք՝ Սիսիանը մեծ խանդավառությամբ ու հանդիսավորությամբ ճանապարհեց իր զավակներին:IMG 7257IMG 7276IMG 7294IMG 7305

Add comment


1