Main content

davitՀուլիսի 23-ին 41 տարեկանում կյանքից անժամանակ հեռացավ Սիսիանի համայնքի ավագանու անդամ, քիք-բոքսինգի <Արիամարտ> ակումբի նախագահ Դավիթ Համբարձումյանը: Դավիթը ամիսներ առաջ մեկնել էր արտերկիր՝ բուժման, սակայն, ցավոք, փորձառու մարզիկն այս պայքարում զիջեց: Դավիթ Համբարձումյանի մահվան կապակցությամբ ցավակցական գրառում է կատարել նաև նրա վաղեմի բարեկամ, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը.

<Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացավ Սիսիան համայնքի ավագանու անդամ, քիք֊բոքսինգի Արիամարտ ակումբի մարզիչ, մեր շատ հարգելի Դավիթ Վալերիկի Համբարձումյանը։ Ցավակցում եմ Դավիթի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին: Հանգչիր խաղաղությամբ, մեր լավ ընկեր...>,-ասված է համայնքի ղեկավարի ֆեյսբուքյան պաշտոնական էջում կատարված գրառման մեջ:

Add comment


1