Main content

uicՇրջակա միջավայրի հանդեպ անտարբեր վերաբերմունքն ու հրդեհային անվտանգության կանոնների խախտումը շատ հաճախ հանգեցնում են անդառնալի կորուստների: Երբ վայրկյանների ընթացքում կրակը կայծակնային արագությամբ տարածվում և մոխրացնում է ամեն ինչ, այդ ժամանակ ենք միայն գիտակցում, որ անզոր ենք, հայտնվել ենք անելանելի իրավիճակում: 

 

ՀՀ ԱԻ նախարարության տվյալներով հատկապես բուսածածկ տարածքներում հրդեհների թիվն այս տարի անհամեմատ աճել է. 2017 թվականի առաջին կիսամյակին արձանագրվել է 585 դեպք, 2018 թ-ին` 540, իսկ 2019-ին`2104, այսինքն`1364-ով ավելացել է բուսածածկ տարածքներում հրդեհների թիվը: 
Հուլիս ամսին միայն Սիսիանի համայնքում արձանագրվել է  հրդեհների մոտ 5 դեպք:

vaxatinՀուլիսի 7-ին  Վաղատին գյուղի խաչմերուկի տարածքում բռնկված հրդեհի պատճառով այրվել է  մոտ 2000 քմ չոր խոտ:
Հուլիսի 8-ին հրդեհ է բռնկվել  Շաքիի խճուղում գտնվող <<Սիսիան-Շիկ>> քարի արտադրամասի հարակից խոտածածկ տարածքում՝ ենթակայանի կարճ միացումից: Այրվել է մոտ 600 քմ խոտածածկույթ և ծխացել ենթակայանի էլեկտրական վահանակի մի հատվածը` մոտ 5 քմ:sisianshikՀուլիսի 13-ին Սիսիան քաղաքի Խանջյան փողոցի սկզբնամասում այրվել է մոտ 50քմ խոտածածկ տարածք:
Հուլիսի 14-ին՝  Սիսիան քաղաքի Գ. Նժդեհի 6 հասցեի հարակից տարածքում՝ մոտ 400 քմ խոտածածկ տարածք:
Հուլիսի 16-ին   Ույծ գյուղում բռնկված հրդեհի հետևանքով  այրվել է մոտ 4000 քմ բուսածածկ տարածք:

njdehԲարեբախտաբար վերոնշյալ բոլոր դեպքերը ԱԻՆ ՓԾ Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի ջանքերով ժամանակին մեկուսացվել են, կանխվել են առավել մեծ չափի վնասները:
Անցնող ամիսը Սիսիանի հրժեջ-փրկարարական ջոկատի տղաների համար չի սահմանափակվել միայն հրդեհաշիջման աշխատանքներով,  
durՀուլիսի 4-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Որոտան թաղամասի 4-րդ շենքի թիվ 22 բնակարանի դուռը փակվել է և բնակիչները մնացել են դրսում: Փրկարարները արագ արձագանքել և օգնել են բնակիչներին՝ բացելով Ս. Ա.-ին պատկանող բնակարանի դուռը: Եղել է նաև օձի մեկուսացման դեպք: Հուլիսի 7-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ օձ է նկատվել Շաքիի ջրվեժի տարածքում` «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Սիսիանի հրշեջ-փրկարարները տեղզննման արդյունքում Ա.Մ.-ին պատկանող «Mitsubishi» Pajero մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածից հանել են 1,2 մ երկարությամբ գյուրզա օձը և տեղափոխել անվտանգ տարածք:oc

Որպես վերջաբան տեղին է հիշեցնել ԱԻ նախարարության հորդորը.  զերծ մնացեք հրդեհային անվտանգության կանոնների խախտումներից: Նախարարությունը հետևողականորեն հետաքննելու է հրդեհների առաջացման պատճառները և հայտնաբերված օրինախախտումների դեպքում՝ կիրառվելու են օրենքով նախատեսված պատժամիջոցներ:

Add comment


1