Main content

naraՇնորհակալական նամակ Սիսիանի բնակչուհի Նարա Հովհաննիսյանի կողմից՝ ուղղված Սիսիանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմին:

 <Շնորհակալությունս խոսքերիցս  առավել է, իսկ հիացմունքս …խոսքեր չեմ գտնում: Ես այնքան ուրախ եմ, որ Սիսիանի բժշկական կենտրոնում աշխատում է սրտացավ, գործի նվիրյալ, ջերմ ու հոգատար վերաբերմունքով բուժանձնակազմ: Երբ հիվանդը անասելի ցավերի մեջ ժպտում է, երբ հոգատար ձեռքերը հրաշքներ են գործում, երբ խելացի և ճիշտ ախտորոշումը հիվանդին կրկին կյանք է պարգևում: Իսկ ինչն է կյանքից առավել ….

Շնորհակալություն եմ հայտնում Սիսիանի ԲԿ-ի տնօրեն  բժշկուհի Անիկ Գրիգորյանին՝ իր անմնացորդ նվիրումի, մարդկային  վերաբերմունքի, Հիպոկրատի երդմանը հավատարիմ լինելու,  աշխատակազմի բարոյահոգեբանական մթնոլորտը փոխելու և  մարդկային բարձր արժեքների համար: Ինչպես խոսքն է արագ ու կտրուկ, այնպես էլ աշխատանքում է՝  չի դանդաղում ու չի հապաղում: Համարձակ է ու անսահման բարի:anik

Սիրելի բժշկուհի,  կարեկից հոգու, աջակցող ձեռքի և լավ աշխատելու հորդորներով Ձեր աշխատանքը դարձել է անմնացորդ նվիրումի և շարունակական ձգտումների խորհրդանիշ: Դուք այնքան պարզ եք, այնքան ինքնատիպ, շերտավորված  դասային հարաբերություններ չկան Ձեր ու Ձեր աշխատակիցների միջև, գուցե հաջողության գրավականներից մեկն էլ հենց այդ մոտեցումն է: Շնորհակալությունը թերևս քիչ է, քիչ՝ Ձեր ավանդի, Ձեր նվիրումի համար/իսկ դրանից ավելին Դուք չեք էլ ակնկալում/…Բժշկի ամբողջ կայնքը դաժան ու անաչառ պայքար է՝ ընդդեմ մահվան ու հանուն կյանքի: Խոնարհում Ձեզ:sirak

Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև ԲԿ բժիշկ Սիրակ Սիրականյանին, նախ՝ Սիսիանում մնալու, այստեղի ժողովրդին իրենը համարելու համար:

Սիրելի բժիշկ, Ձեր շնորհիվ շատ հիվանդ-այցելուներ այլևս մայրաքաղաքի ԲԿ-ներ չեն դիմում, որովհետև այստեղ էլ հուսալի ձեռքերում են, վերջապես մեր բոլորի հույսերը վերադարձել են նաև շնորհիվ Ձեզ: Դուք, որ հաճախ մոռանում եք գիշերն ու ցերեկը, առանց վարանելու գնում եք հենց այն ձեռքի հետևից, որն օգնություն է կանչում: Ձեր կենարար նշտարն աշխատում է անվրեպ: Նույնիսկ հազարավոր կյանք  փրկած բժշկի համար մեկ մարդու փրկությունը  մեծ նվաճում է: maria
Շնորհակալություն նաև ինֆեկցիոն բաժանմունքի բժշկուհի Մարիային, ում բուժումն ավելին էր, քան…Սիրելի բժշկուհի, մայրաքաղաքի հիվանդանոցի բժիշկներն անելիք չունեին, որովհետև Դուք ամեն ինչ շատ ճիշտ էիք արել, հավելեմ, այնտեղ այդ ջերմ վերաբերմունքն էլ չգտանք: Դուք ուրիշ եք, միշտ հավատարիմ մնացիք Ձեր մարդ տեսակին, ոչ տարիները, ոչ ժամանկը Ձեզ չփոխեցին: Ժամանակի հոլույթի մեջ վառ պահեցիք Ձեր մարդկային դիմագիծը: Շնորհակալություն ձեզ:

aniՇնորհակալություն բժշկուհի Անիին, ով այդքան երիտասարդ ու այդքան բանիմաց լինելուց բացի, նաև հայրենասեր է, նրա համար հայրենիքը միայն մայրաքաղաքով չի սահմանափակվում, նա իր ստացած գիտելիքները ծառայեցնում  է ի շահ սիսիանցու և իրեն դիմած յուրաքանչյուր հիվանդի… այդ նուրբ ու փոքրիկ մատները ինչքան արհեստավարժ  են:
Շնորհակալություն ինֆեկցիոն բաժանմունքի բոլոր բուժքույրերին ջերմորեն ժպտալու, արագ ձեռք մեկնելու համար: Մենք դրա կարիքը վաղուց ունեինք:
Եվ վերջապես, դուք Հիպոկրատի երդմնակալ հետևորդներ, որ երդվել եք օգնել հիվանդներին ձեր խղճի համաձայն, որ երդվել եք ոչ-ոքի չտալ մահաբեր թույն, որ երդվել եք լինել բարոյապես մաքուր, թող ձեզ բաժին ընկնի երջանկությունը կյանքում, հաջողությունն՝ ամենուր:
Հազար խոնարհում , փառք ու պատիվ ձեր անմնացորդ նվիրումին:

Հ.Գ- Օրերս քույրիկիս (մի  քանի ամիս առաջ էլ հայրիկիս ) առողջության վատթարացման պատճառով դիմել էին Սիսիանի ԲԿ, և այն, ինչ անձամբ եմ տեսել ու զգացել՝ բերեց այս երախտագիրը գրելուն: Ինձ մնում  է մի բան հավելել…Ժողովո՛ւրդ, մեր հիվանդանոցը  հուսալի ձեռքերում է»:


Հարգանքով՝ ՆԱՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Add comment


1