Main content

64328677 1348213858676637 6270133312736460800 oՀուլիսի 29-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժին էին այցելել Սիսիանի ավագ և հիմնական դպրոցների մի խումբ բարձր դասարանցիներ. նրանց համար բաց դաս էր կազմակերպվել:

67693628 1348214432009913 5537370342525239296 oԴաս-քննարկմանը ներկա էին նաև Ուրախ ամառ-2019 ծրագրի ստեղծագործական խմբի երիտասարդները և Սիսիանի համայնքապետարանի աշխատակիցներ: Մասնակիցները ծանոթացան ոստիկանի առօրյա աշխատանքին, տարբեր ստորաբաժանումների գործառույթներին, հատուկ կարգադրությունների ժամանակ կիրառվող պաշտպանական միջոցներին և այլն: 67639346 1348213865343303 7181119562962698240 oԴասը վարում էին Սիսիանի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության մայոր Վարդան Մկրտչյանը, Սիսիանի բաժնի անչափահասների գծով և ընտանեկան բռնությունների կանխարգելման խմբի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Լիլիթ Ջհանգիրյանը: 67532843 1348214642009892 824558460120072192 oՀանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ընտանեկան բռնության կոնկրետ օրինակներ և թեմային վերաբերող այլ հարցեր: Երիտասարդները մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին հանդիպմանը, ստացան իրենց հուզող տարատեսակ հարցերի պատասխաններ: Հանդիպումն անցավ մտերմիկ և անկաշկանդ մթնոլորտում:

Add comment


1