Main content

IMG 8697Վորլդ Վիժն Հայաստան ծրագրի և Սիսիանի համայնքապետարանի համագործակցությամբ այս տարի իրականացվել են  երիտասարդական ռազմավարության զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր:

Առաջինը «Սիսիան համայնքը ես եմ» ծրագիրն էր, որն իրականցվեց «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի (2018-2020թթ) շրջանակներում: «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցաբար: «Սիսիան համայնքը ես եմ» ծրագիրը նպատակ ուներ կապ ստեղծել համայնքի երիտասարդների և համայնքի միջև՝ ակտիվացնելով նրանց մասնակցությունը համայնքի կյանքում: Ծրագրի հաջող ընթացքի արդյունքում  ծնվեցին նոր գաղափարներ՝ ի նպաստ համայնքի զարգացման, երիտասարդ ներուժի ակտիվացման: Նախաձեռնությունները կյանքի կոչվեցին «Գործենք միասին» ծրագրի շնորհիվ, որը ևս իրականացավ Սիսիանի համայնքապետարանի, «Վորլդ Վիժն Հայաստանյան» Սյունիքի տարածքային ծրագրի և «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» ծրագրի համագործակցության արդյունքում: IMG 8622

Օգոստոսի 2-ին «Վորլդ Վիժն Հայաստանյան» Սյունիքի երիտասարդական ծրագրերի համակարգող Լուսինե Սարուխանյանը և «Գործենք միասին» ծրագրում ընդգրկված խմբերը և ծրագրի համակարգող Քրիստինե Ջհանգիրյանը Սիսիանի համայնքի ղեկավարին հաշվետվություն ներկայացրեցին՝ կատարված աշխատանքների վերաբերյալ: Հանդիպմանը համայնքի ղեկավարը անձամբ ներկա չէր, հաշվետվությունն ընդունեցին նրա օգնական Արայիկ Հարությունյանը և կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանը: Ծրագրերն իրականացվել են հունիս- հուլիս ամիսներին, որոնց  ծախսերի մեծ մասը կատարել է Սիսիանի համայնքապետարանը: 67514228 1346663202165036 1924431213041287168 o«Գործենք միասին» ծրագրի շնորհիվ Բռնակոթում սկսել է գործել «Հմուտ ձեռքեր» մանկապատանեկան ակումբը, որտեղ երեխաների ուժերով ստեղծվում են գեղեցիկ ձեռագործ աշխատանքներ: Դարբասում գործել է «Ցերեկային ճամբար»՝ Դարբաս Շամբ բնակավայրերի 10-13 տարեկան երեխաների համար:IMG 8655 Շաղատի Իմփաքթ խմբի կողմից իրականացվել է «Երբ ժպտում են փոքրիկները» ծրագիրը, կազմակերպվել են ժամանցային տարատեսակ միջոցառումներ: Սիսիանում «Ինքնաճանաչումը՝ միասնականության գրավական» ծրագրի շրջանակում կազմակերպվել է ազգային թեմայով ինտելեկտուալ խաղ-մրցույթ,  որից հետո ժյուրիի անդամ Նարեկ Հայրապետյանը և խաղի մասնակից երեխաները ստեղծել են «Որոտնա» ազգային երգի ու պարի խումբը: 66468302 1336326966531993 938951456600358912 oԱյս ծրագրերի շարքում ընդգրկված է եղել նաև Շինուհայրի «Ստեղծագործում ենք մենք և ձեզ համար» ծրագիրը, որի նպատակն է եղել ակումբի մասնակիցների ձեռնարկատիրական կարողությունների և հմտությունների զարգացումը:IMG 8632IMG 8659
«Գործենք միասին» ծրագրի շրջանակներում Սիսիանի համայնքապետարանը կազմակերպվել է սպորտային երեք մեծ միջոցառումներ՝ վոլեյբոլի, ֆուտբոլի և սեղանի թենիսի մրցաշարեր:
Վերոնշյալ բոլոր ծրագրերի վերաբերյալ խմբերը տվեցին ընդգրկուն հաշվետվություն:5512 Սիսիանի համայնքապետարանի ներկայացուցիչները վստահեցրեցին՝ համայնքապետարանը պատրաստ է աջակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են համայնքի զարգացմանը:
#Սիսիան համայնքը ես եմ
#EU4Youth
#SavetheChildren
#OXYGEN
#WVYouth

Add comment


1