Main content

vorotnavan axbՍիսիանի համայնքի Որոտնավան բնակավայրի երիտասարդների նախաձեռնությամբ շաբաթօրյակ է կազմակերպվել Մելիք-Թանգու կամուրջի հարակից տարածքում։

Հերթական անգամ տարածքը մաքրվել է կուտակված աղբից։ Զարմանալի է, որ պատմամշակութային հուշարձանը մաքուր պահելու փոխարեն, բնակիչները այն <զարդարում են> կենցաղային աղբով։ Համայնքային իշխանությունների կողմից արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի անհամապատասխան վայրերում աղբավայրեր չստեղծվեն, պարբերաբար փակվում են գոյացած աղբատեղիները։ Ստացվում է, որ ցանկալի արդյունքի հնարավոր չէ հասնել առանց բնակիչների սրտացավության և օգնության։ Եկե'ք գնահատենք մեր պատմամշակութային արժեքները, սիրենք մեր բնությունն ու փորձենք ապրել մաքուր միջավայրում։ Կենցաղային աղբը թափենք համապատասխան վայրերում։
Կեցցեն մեր երիտասարդները, նրանց օրինակը թող վարակիչ դառնա բոլորի համար։

Comments   

0 #1 next 2019-12-11 12:00
Saved as a favorite, I really like your blog!
Quote

Add comment


1