Main content

asfalt gerezman«Փողոցների ասֆալտապատում և բարեկարգում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Սիսիանում շարունակվում են ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները:

Խանջյան փողոցի բարեկարգմանը հաջորդել է Սիսիան-Իշխանասար ճանապարհի դեպի նոր գերեզման տանող հատվածի ասֆալտապատումը: Այս հատվածի աշխատանքները վստահվել են «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊ ընկերությանը: Նախկինում դեպի գերեզման տանող ճանապարհը, հատկապես անձրևային եղանակներին, դժվարանցանելի էր, ասֆալտապատման շնորհիվ խնդիրը լիովին կլուծվի: «Փողոցների ասֆալտապատում և բարեկարգում» ծրագրով նախատեսված է նաև Մյասնիկյան- Շահումյան-Արամ Մանուկյան փողոցների ասֆալտապատումը, որը կիրականացվի «Հիդրո» ՍՊ ընկերության կողմից:
Ծրագրի ընդհանուր արժեքը /Խանջյան, Մյասնիկյան-Շահումյան-Արամ Մանուկյան, դեպի նոր գերեզման տանող ճանապարհ / կազմում է 156մլն 056 հազ դրամ:

Add comment


1