Main content


miasnikyan 1Սիսիանի Մյասնիկյան- Շահումյան-Արամ Մանուկյան փողոցներում կատարվող շինարարական աշխատանքները բնակիչներին ոչ թե նյարդայնացնում, այլ՝ ուրախացնում են:

Փողոցները շուտով լիովին կասֆալտապատվեն, կունենան նոր բազալտե եզրաքարեր, վերանորոգված ջրատար առուներ: Այս պահին քանդվում և տեղափոխվում են հին եզրաքարերը: Աշխատանքներն իրականացվում են «Հիդրո» ՍՊ ընկերության կողմից՝ «Փողոցների ասֆալտապատում և բարեկարգում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Ծրագրում ներառված են Խանջյան, Մյասնիկյան-Շահումյան-Արամ Մանուկյան փողոցների, Սիսիան-Իշխանասար ճանապարհի դեպի նոր գերեզման տանող հատվածի ասֆալտապատումները, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 156մլն 056 հազ դրամ:
miasnikyan 2

Add comment


1