Main content

taniq 27.08.19Սիսիանի համայնքում մեծ թափով ընթանում են նաև բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրով վերանորոգվում են թվով 12 շենքերի տանիքներ, որոնցից 7-ը՝ Սիսիանում, 5-ը՝ Դաստակերտում: Ծրագրի արժեքը 106 մլն դրամ է:

ՍԻՍԻԱՆՈՒՄ՝ Խանջյան 1ա, Սիսական 9, Սիսական 11, Սիսական 15, Սիսական 19, Սիսական 46, Արամ Մանուկյան 3 շենքերի տանիքները: Աշխատանքներն իրականացնում է Սիսիանի (Նոր բակ) «Նորոգշին» ԲԲ ընկերությունը:
ԴԱՍՏԱԿԵՐՏՈՒՄ՝ Ա.Ավետյան 1, 2, 4, 14, 15 շենքերի տանիքները: Աշխատանքների կատարող՝ «Հարսնաձոր» ՍՊԸ:
Տանիքները հիմնովին կվերանորոգվեն, կնորացվեն փայտե կոնստրուկցիաները, ազբոշիֆերային ծածկույթները կփոխարինվեն թիթեղյա ծածկույթով:taniq 2 27.08.19

Add comment


1