Main content

meqenasarqavorumnerԵրկարատև քննարկումներից և փորձաքննություններից հետո, ի ուրախություն Սիսիանի համայնքի բնակիչների, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից հաստատվել է «Սիսիանի բազմաբնակավայր համայնքի կոմունալ ծառայությունների և աղբահանության համակարգի բարելավում, ճանապարհների սպասարկում» ծրագիրը:

Վերջինիս շնորհիվ Սիսիանի համայնքը ձեռք կբերի մոտ 250 մլն արժողությամբ նոր մեքենասարքավորումներ՝ էքսկավատոր, ավտոգրեյդեր, արտաճանապարհային և տեխնիկական սպասարկման ավտոմեքենա, հարթեցնող, ավլող, ջրցան, ինքնաթափ և աղբատար մեքենաներ: Համայնքի ներդրումը կկազմի 5 տոկոս: Ծրագիրը կնպաստի համայնքում նոր աշխատատեղերի ստեղծմանը և սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: Օգոստոսի 28-ին Սիսիանի համայնքի ղեկավարի տեղեկալ Վարդան Իվանյանը և հիմնադրամի ներկայացուցիչ Տաթև Եղիազարյանը, համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացած հանդիպման ժամանակ, ներկայացրեցին ծրագրի իրականացման ժամկետները, առավելությունները, մեքենասարքավորումների հետագա շահագործմանը վերաբերող մանրամասներ, ինչպես նաև պատասխանեցին ներկաների հարցերին: Տեխնիկան ձեռք կբերվի մինչև տարեվերջ:meqenaneri cragir

Add comment


1