Main content

1Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգելի՛ ուսուցիչներ, դասախոսներ և ծնողներ, ջերմորեն շնորհավորում եմ Գիտելիքի և Դպրության օրվա կապակցությամբ:

Նոր ուսումնական տարվա մեկնարկն ազդարարում է նոր վերելքների և հաջողությունների նվաճման, գիտելիքի աշխարհում նորանոր բացահայտումներ կատարելու և կյանքի նոր փուլի սկիզբ:
Սիրելի՛ աշակերտներ, փորձեք այս ուսումնական տարում գերազանցել ինքներդ ձեզ՝ առաջադիմությամբ և կարգապահությամբ օրինակ ծառայելով ձեր կրտսեր ընկերների համար:
Սեպտեմբերի մեկն առավել հիշարժան, հուզիչ ու սպասելի է, հատկապես, առաջին դասարանցիների համար: Մաղթում եմ, որպեսզի, առաջին զանգի հետ մեկտեղ, նրանց առջև լայն բացվեն դեպի մեծ կյանք տանող դռները, որպեսզի դպրոցական տարիները զարդարեն նրանց մանկությունը, սերմանեն հայրենասիրություն, բարություն, գնահատելու և սիրելու մեծ կարողություն:
Սիրելի՛ ուսուցիչներ, առանձնակի ակնածանքով շնորհավորում եմ նաև ձեզ: Դուք եք այն անմար փարոսը, որ սերունդներին ուղեկցում է դեպի լույսը, ցույց է տալիս կյանքի ճիշտ ուղին՝ փրկելով նրանց խոտոր ճանապարհներում մոլորվելու վտանգից:
Նոր ուսումնական տարվա մեկնարկը ոչ պակաս հուզիչ է նաև ուսանող դարձած երիտասարդների համար։ Նրանց ևս շնորհավորում եմ՝ մաղթելով նպատակասլացություն, վստահություն և լավատեսություն՝ սպասվող դժվարությունների հաղթահարման, ինքնադրսևորման և լավ մասնագետ դառնալու ճանապարհին:
Սիրելի՛ ծնողներ, այսօր հնչած բոլոր շնորհավորական խոսքերն ու բարեմաղթանքները մեծապես ուղղված են ձեզ: Դուք, անտեսելով բոլոր տեսակի դժվարությունները, անում եք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ձեր երեխաների դպրոցական տարիները լինեն անհոգ, որպեսզի նրանք լիարժեք կրթություն ստանան: Մաղթում եմ, որ ոչինչ չխանգարի ձեզ՝ լիարժեք վայելելու նրանց մեծ ու փոքր ձեռքբերումներն ու հաղթանակները:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Գիտելիքի, Գրի և Դպրության տոնի կապակցությամբ՝ մաղթելով բոլորիդ կուռ համբերություն, քաջառողջություն և բարձր տրամադրություն ողջ ուսումնական տարվա ընթացքում:

Add comment


1