Main content

sept 1Սեպտեմբերի 1-ին ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցներում հնչեց 2019-2020 ուսումնական տարվա մեկնարկն ազդարարող առաջին զանգը: Սիսիանի համայնքի դպրոցներում կազմակերպվել էին Գիտելիքի, Գրի և Դպրության օրվան նվիրված տոնական միջոցառումներ: Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը այցելեց Որոտնավան և Բնունիս բնակավայրեր, որտեղի դպրոցներն այս տարի կունենան մեկական առաջին դասարանցիներ:

Համայնքի ղեկավարը շնորհավորեց աշակերտներին, ծնողներին, իր երախտիքի խոսքը հղեց ուսուցիչներին, իսկ առաջին դասարանցիներին նաև նվերներ հանձնեց. դպրոցական պայուսակ՝ լի գրենական պիտույքներով ու գրքերով: Որոտնավանի դպրոցի միակ առաջին դասարանցին՝ Մաքսիմը, խոստացավ՝ լավ է սովորելու, ապագայում համայնքի ղեկավար է դառնալու, իսկ Բնունիսում առաջին դասարանցի Էլենը, հայտնվելով բոլորի ուշադրության կենտրոնում, փոքր ինչ կաշկանդվել էր, սիրով ընդունեց համայնքի ղեկավարի նվերը, սակայն հրաժարվեց թե՛ արտասանել և թե՛ դպրոցի առաջին զանգը հնչեցնել: Փոխարենը դպրոցի մյուս աշակերտները գեղեցիկ ելույթներով հանդես եկան, ողջունեցին Էլենին՝ դպրոցական առաջին օրը վերածելով տոնի:

2019-2020 ուսումնական տարում Սիսիանի համայնքի հանրակրթական դպրոցներ կհաճախեն մոտ 350 առաջին դասարանցիներ:

Add comment


1