Main content

manko ishxanasar 2Սիսիանի համայնքի Իշխանասար և Ախլաթյան բնակավայրերում, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթությանբարելավում» ծրագրի շրջանակներում, նախակրթարաններ են բացվել:

Ծրագիրը կյանքի է կոչվել բնակավայրերի դպրոցների և Սիսիանի համայնքապետարանի համատեղ ջանքերով, նախակրթարանները կգործեն դպրոցների շենքերում՝ փոքրիկների համար հատկացված առանձին սենյակներում: Նախակրթարանների հանդիսավոր բացման արարողությունները սեպտեմբերի 2-ին էին, կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանին: Շնորհավորելով փոքրիկներին և ծնողներին՝ համայնքի ղեկավարը նշեց, որ քայլեր են ձեռնարկվում հետագայում, պայմանների բարելավման շնորհիվ, նախակրթարանները փոխարինել մանկապարտեզներով: <Ամեն ինչ միանգամից չի ստացվում, այս պահին համայնքի գրեթե բոլոր բնակավայրերում շինարարական և բարեկարգման աշխատանքներ են ընթանում, առաջնահերթ խնդիր է նաև բնակավայրերում մանկապարտեզների հիմնումը, որի համար, սակայն, կան որոշ նախապայմաններ: Իշխանասարում և Ախլաթյանում սահմանված բոլոր պայմանները, այդ թվում երեխաների թվաքանակը, բավարարում էին: manko ishxanasarԱռաջիկայում մեկ այլ ծրագրերով կլուծվի նաև մյուս բնակավայրերի նախադպրոցական հաստատությունների հարցը>,- ասաց համայնքի ղեկավարը: Իշխանասարում նախակրթարան կհաճախեն 4-5 տարեկան 12, իսկ Ախլաթյանում՝ 10 փոքրիկներ: Նրանց համար ստեղծված են հարմարավետ պայմաններ՝ կահավորված խաղասենյակ, դասասենյակ և սանհանգույց: Խաղասենյակները համալրվեցին նաև համայնքի ղեկավարի նվիրած բազմաթիվ խաղալիքներով: Նախակրթարանները կգործեն չորսժամյա ռեժիմով: Իշխանասարի դպրոցի տնօրեն Լիաննա Մովսիսյանի խոսքով նախակրթարանի շնորհիվ կապահովվի տարրական դպրոց մուտք գործող երեխաների պատրաստվածությունը, նրանք դպրոց կհաճախեն գիտելիքների անհրաժեշտ պաշարով: Ծնողները ևս շատ գոհ են և ուրախ՝ փողոցում ժամանակ անցկացնելու փոխարեն երեխաները կզարգանան, կնախապատրաստվեն դպրոցին: manko axlatianԱխլաթյանում համայնքի ղեկավարը մասնակցեց նաև դպրոցի բակում <Սիսիան կաթ> ընկերության աջակցությամբ տեղադրված ցայտաղբյուրի բացման արարողությանը նոր ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառմանը:

Ավելի շատ լուսանկարներ՝ ԱՅՍՏԵՂ



 

Add comment


1