Main content

AIN orՍիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը շնորհավորել է փրկարարներին` մասնագիտական տոնի առթիվ. «Սիրելի փրկարարներ, ի սրտե շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ` մաղթելով ձեզ անվտանգ ծառայություն։ Առիթն օգտագործելով ցանկանում եմ իմ և Սիսիան համայնքի բնակչության անունից երախտագիտություն հայտնել Սիսիանի հրշեջ փրկարարարական ջոկատի հրամանատարկան կազմին և բոլոր աշխատակիցներին` մեր համայնքի անվտանգությունն ապահովելու, ամեն վայրկյան բնակիչների կողքին լինելու, անձնազոհ ծառայության և նվիրվածության համար։ Հատկապես վերջին շրջանում մեր փրկարարների արագ արձագանքման և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ Սիսիանի համայնքում բազմիցս կանխվել են խոշոր չափերի հրդեհներ։ Սիսիանի փրկարարական ջոկատը մեր կողքին է եղել նաև տոնական օրերին` իրենց ներկայությամբ նոր շունչ հաղորդելով մանուկների պաշտպանության օրվան նվիրված միջոցառմանն ու Վարդավառի տոնակատարությանը։ Շնորհակալություն ձեր նվիրական և անձնազոհ աշխատանքի, երկրի ու քաղաքացու հանդեպ ունեցած սրտացավության ու մտահոգության համար։ Շնորհավո'ր տոնդ, մեր անվտանգության երաշխավոր, շնորհավո'ր տոնդ, հայ փրկարար»։

Add comment


1