Main content

 1mankoxaxhraparak 1Սիսիանի թիվ 1 ՆՈՒՀ-ի բակում focus on children now (FCN) բարեգործական ընկերության և ամերիկաբնակ բարերաներ Նակաշյան և Սահակյան ընտանիքների աջակցությամբ, ի հիշատակ Արցախյան ազտամարտում զոհված Արթուր Հարությունյանի, կառուցվել է մանկական խաղահրապարակ, տեղադրվել է ցատաղբյուր: FCN բարեգործական կազմակերպության կողմից այս տարվա մարտ ամսին, մանկապարտեզի հիմնանորոգումից հետո, տրամադրվել է նաև 60 մահճակալ: Կազմակերպության անդամներ Նակաշյան և Սահակյան ընտանիքները սիսիանցի զոհված ազատամարտիկ Արթուր Հարությունյանի ընտանիքի վաղեմի բարեկամներն են, ուստի նրանք մեծ սիրով են ընդունել ՆՈՒՀ-ի տնօրեն Արուս Գասպարյանի, մանկապարտեզին աջակցելու և ի հիշատակ Արթուր Հարությունյանի խաղահրապարակ կառուցելու, առաջարկը: Խաղահրապարակից զատ բակում տեղադրվել է նաև հուշաղբյուր և զրուցարան, որտեղ փոքրիկները բացօթյա դասեր անցկացնելու հնարավորություն կունենան:1mankoxaxhraparak 3

Սեպտեմբերի 16-ին խաղահրապարակի և հուշաղբյուրի բացման արարողության կապակցությամբ Սիսիան էին ժամանել բարեգործական կազմակերպության ներկաայցուցիչները, Նակաշյան և Սահակյան ընտանիքների անդամները: Միջոցառմանը ներկա էին նաև Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, Արթուր Հարությունյանի մայրը, կինը, զավակներն ու հարազատները: ՆՈՒՀ-ի փոքրիկների մասնակցությամբ գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել՝ Հայաստան-Սփյուռք-Արցախ խորագրով: 1mankoxaxhrapara2Միջոցառման հայրենասիրական բովանդակությունը արտահայտում էր բարերարների հայրենանվեր աշխատանքն ու հայրենիքի հանդեպ տածած անեզր սերը: Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը իր ելույթում շնորհակալություն հայտնեց բարերարներին մեր հայրենակից, զոհված ազատամարտիկ Արթուր Հարությունյանի հիշատակը հարգելու, նրա ընտանիքին և մանկապարտեզին աջակցելու համար. «2016 թվականին, ընտրվելով Սիսիանի համայնքապետ, աշխատանքային այցերս սկսել եմ մանկապարտեզներից: Ես իմ առջև խնդիր եմ դրել՝ Սիսիանում չվերանորոգված մանկապարտեզ չի լինելու: Շնորհակալ եմ, որ այս նպատակի իրականցման ճանապարհին մեր կողքին են կանգնում FCN կազմակերպության, Նակաշյան և Սահակյան ընտանիքների նման հայրենասեր բարեգործներ: Շնորհակալություն եմ հայտնում նաև հուշաղբյուրի կառուցման համար, որն ըստ էության մեծ հայրենասիրական գործ է, այն վառ է պահելու ոչ միայն Արթուր Հարությունյանի, այլև Արցախում զոհված մեր բոլոր հայրենակիցների հիշատակը, այն իր ներկայությամբ սերնդեսերունդ փոխանցելու է Սիսական ջոկատի կերտած փառահեղ պատմությունն ու հայրենասիրություն է սերմանելու մատաղ սերնդի մեջ: Շնորհակալություն եմ հայտնում նաև ՆՈՒՀ-ի տնօրինությանը և աշխատակազմին՝ իրենց սրտացավ և նվիրված աշխատանքի համար»,- ասաց համայնքի ղեկավարը: Նա նաև շնորհակալագրեր հանձնեց FCN կազմակերպության ներկայացուցիչներին և բարերար ընտանիքների անդամներին: Զինվորական նվագախմբի հնչյունների ներքո Արթուր Հարությունյանի մայրը հանդիսավոր կերպով կտրեց խաղահրապարակի և ցայտաղբյուրի բացման կարմիր ժապավենը, որին հաջորդեց միասնական շուրջպարը՝ ավանդական քոչարին: Այնուհետև կազմակերպվեց ծառատունկ, դեպի խաղահրապարակ տանող ճեմուղին զարդարվեց Էյ-Թի-Փի ընկերության կողմից տրամադրված տնկիներով: ՆՈՒՀ-ի փոքրիկներին ևս մեկ անակնկալ էր սպասվում՝ FCN կազմակերպության կողմից բոլորը պայուսակներ և նվերներ ստացան:1mankoxaxhraparak 7
Բարեգործական կազմակերպության և համայնքի համագործակցությունը այսքանով չի սահմանափակվի, ապագայում ևս համատեղ ծրագրեր են իրականացվելու:1mankoxaxhraparak9

Add comment


1