Main content

qaxyndunelԱյսօր՝ սեպտեմբերի 17-ին, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն: Նախապես գրանցված 89 քաղաքացիներից ընդունելությանը ներկայացան 25-ը, իսկ 17 քաղաքացիներ, առավել հրատապ հարցերով, համայնքի ղեկավարին էին դիմել ավելի վաղ:

Ընդունելության եկածներից շատերը դիմեցին աշխատանքի տեղավորման և սոցիալական աջակցության խնդրանքով: Նրանցից ոմանց, ելնելով ներկայացված հարցերի բնույթից, համայնքի ղեկավարը ուղղորդեց տարբեր ֆեդերալ կառույցներ և միջնորդեց, որպեսզի խնդիրները հնարավորինս արագ լուծում ստանան: Դիմել էին նաև բնակարանային պայմանների բարելավման, բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգման, սեփականության իրավունքի վերականգնման և այլ հարցերով, որոնց մի մասին տեղում դրական ընթացք տրվեց: Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ քաղաքացիների կողմից ներկայացված բոլոր խնդիրները և հարցերը կքննարկվեն և հնարավորության սահմաններում լուծում կստանան:

Add comment


1