Main content

avagani 20.09.19Սեպտեմբերի 20-ին կայացավ Սիսիանի համայնքի ավագանու հերթական նիստը՝ ավագանու 11 անդամների մասնակցությամբ: Նիստը վարում էր համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը:

Օրակարգում ընդգրկված էին երեք հարցեր, որոնցից առաջինը Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 11-ի՝ Սիսիանի համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին թիվ 104-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին էր: Ավագանին հաստատեց համայնքային բյուջեում կատարվող փոփոխությունները: ՀՏԶՀ-ի հետ համատեղ համայնքի կոմունալ ծառայությունների, աղբահանության համակարգի բարելավման և ճանապարհների սպասարկման որակի բարձրացման նպատակով տեխնիկայի ձեռքբերման համար բյուջեից կկատարվի 12մլն 501 հազ դրամ ներդրում, ծրագրի ընդհանուր արժեքը 250 մլն դրամ է: Համայնքային բյուջեից գումար կհատկացվի նաև <Սիսիանի զարգացման նախաձեռնություններ> ՀԿ-ին՝ համայնքում տուրիզմի զարգացմանն ուղղված գործունեությանն օժանդակելու նպատակով: Ավագանին հաստատեց նաև համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդով օտարելու և համայնքի վարչական տարածքում առկա գյուղատնտեսական նշանակության հողամասերը քաղաքացիներին վարձակալության իրավունքով տրամադրելու մասին որոշման նախագծերը: Նշված գործառույթները կնպաստեն համայնքային բյուջեի եկամտային մասի ավելացմանը, որոնք կնպատակաուղղվեն համայնքի հետագա ծրագրերի իրականացմանը

Add comment


1