Main content

71218185 1387385891426100 400004022402023424 n«Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայեր, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձի կապակցությամբ:

1991 թվականին հայ ժողովուրդը աշխարհին ցույց տվեց իր միասնականության ու համախմբվածության ուժը, բռունցք դարձավ և ԱՅՈ ասելով փոխեց պատմության հունը՝ գալիք սերունդներին ժառանգելով ազատ և անկախ հայրենիք: Տեղին է նշել մեր մեծ հայրենակցի՝ Համո Սահյանի անմահ տողերը. «Այո-ն մեր կռիվն է մեզ հետ, աշխարհի հետ, ճակատագրի հետ: Կռվում ենք՝ ուրեմն կանք ու լինելու ենք: Լինելու ենք ազատ ու անկախ…»:
Հայոց պատմությունը առավելապես պայքարներից է հյուսված, մեր կյանքն ամբողջությամբ պայքար է եղել՝ հանուն ազատության, հանուն հզոր պետականության, հանուն մեր նախնյաց երազանքների իրականացման: Փառք ու պատիվ բոլոր այն հայորդիներին, որոնց շնորհիվ մեր պայքարը պսակվել է հաղթանակներով, հավերժ փառք մեր հերոսներին, որոնց արյամբ ձեռք է բերվել մեր ազատությունը և ինքնիշխանությունը, խոնարհում բոլոր նրանց առջև, ովքեր հայրենիքը վեր են դասել ամենքից և ամեն ինչից: Մենք ընկրկելու իրավունք չունենք, մենք պարտավոր ենք լինել միասնական՝ այն գիտակցումով, որ ոչինչ չի կարող խաթարել Հայաստան-Արցախ-Սփյուռք ամրակուռ միասնությունը, և որ անպարտելի է հայի մարտնչող ոգին: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Անկախության տոնի առթիվ՝ մաղթելով մեր երկրին կայուն առաջընթաց, իսկ մեզ բոլորիս՝ համախմբվածություն և հավատ լուսավոր ապագայի հանդեպ»:

Add comment


1