Main content

70626090 1391622304335792 8890011188033748992 oԱյսօր՝ սեպտեմբերի 24-ին, առավոտյան ՀՀ տարածքում մեկնարկել է «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժությունը: Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի որոշմամբ նախապատրաստական շրջանում ստեղծվել է զորավարժությունը կառավարող խումբ, նախնական հավաքակետերի և ազդարարման տեղամասերի համար հատկացվել են տարածքներ:

71081864 1391621864335836 5986265768658993152 oՍիսիան քաղաքում ազդարարման տեղամասը գտնվում է համայնքապետարանի նիստերի դահլիճում, իսկ բնակավայրերում՝ վարչական ղեկավարների նստավայրերում: Զորավարժության մեկնարկի հայտարարումից անմիջապես հետո Սիսիանի համայնքի ղեկավարը կարգադրություն է արձակել՝ համայնքի մարտական և զորահավաքային միջոցառումների համակարգի պատրաստականության վերաբերյալ: Կարգադրության իրականացումը սկսվել է անմիջապես: Ընթացքի մեջ են զորահավաքային պատրաստությունից բխող գործընթացները, պահեստազորում գտնվող սպայական և շարքային կազմի դիմավորման ու կցագրման աշխատանքները:

Add comment


1