Սիսիանի համայնքապետարանը, ռազմավարական զորավարժության շրջանակներում, բարձր պատրաստականությամբ իրականացնում է իրեն վերապահված գործառույթները: Սյունիքի մարզի զինկոմիսարիատի հետ համատեղ սահմանված ժամկետում կատարվել է պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմի համալրում, հավաքակետեր է բերվել համալրվող տեխնիկան, զինապարտները ներկայացել են նախորոշված զորամասեր:
Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը զորավարժության երկու օրերի ընթացքում պարբերաբար այցելել է նախնական համալրման կետեր և զորահավաքային ռեսուրսով լրակազմվող զորամաս: Համայնքի ղեկավարը հանդիպել է զինապարտների հետ և շնորհակալություն է հայտնել նրանց զորավարժանքին պատրաստակամորեն մասնակցելու համար: Պահեստազորի ներգրավման գործում մեծ դեր են ունեցել նաև համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, որոնց կողմից տարված նախապատրաստական աշխատանքների շնորհիվ Սիսիանի համայնքը զորավարժանքին մասնակցում է պատշաճ մակարդակով: