Main content

kinerkxos1Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Հարավային Կովկասում Լավ տեղական ինքնակառավարում» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 27-ին Սիսիանի «Բասեն» հյուրանոցում կազմակերպվել էր հանդիպում՝ «Երկխոսություն կանանց քաղաքական և տնտեսական զորացման շուրջ» թեմայով:

Հանդիպմանը մասնակցում էին Սիսիան, Գորիս, Մեղրի և Ջերմուկ համայնքների ՏԻՄ ներկայացուցիչներ, ՀԿ անդամներ: Երկխոսության բանախոսներն էին Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը և սիսիանցի կին գործարար Հասմիկ Ասատրյան-Ազոյանը, ով զբաղվում է նաև հասարակական գործունեությամբ: Երկխոսությունը վարում էր լրագրող Քրիստինե Ալագուլյանը: Թեմայի շուրջ կայացավ հետաքրքիր քննարկում, բանախոսները, որպես կին քաղաքական գործիչ և կին գործարար, պատմեցին իրենց անցած ուղու մասին: Տիկին Յոլյանը լրագրությունից և բիզնես ոլորտից է եկել քաղաքական դաշտ, իսկ Հասմիկը, բիզնես ոլորտում կայացած լինելով հանդերձ, զբաղվում է նաև հասարակական ակտիվ գործունեությամբ՝ իր աշխատանքով նպաստելով համայնքային խնդիրների վերհանմանը:kinerkxos3 Հետաքրիր զրույց ծավալվեց նաև բիզնես ոլորտ-համայնք համագործակցության թեմայի շուրջ: Իրականացվող տնտեսական ծրագրերի օրինակներով ներկայացվեցին, թե համայնքներից յուրաքանչյուրում ՏԻՄ-բիզնես ոլորտ համագործակցությունը ինչ մակարդակում է գտնվում: Սիսիանի համայնքապետարանից ներկա էին ֆինանսատնեսագիտական և սոցիալ-տնտեսական զարգացման բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Հարությունյանը և համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Անի Սիմոնյանը, նրանք ներկայացրեցին Սիսիանի խոշորացված համայնքում իրականացվող ծրագրերը՝ ևս մեկ անգամ փաստելով, որ Սիսիանի համայնքապետարանը պատրաստ է աջակցել բոլոր նրանց, ովքեր ցանկություն ունեն Սիսիանում ներդրումներ կատարել և բիզնես գործունեություն սկսել՝ ի նպաստ համայնքի տնտեսական զարգացման:kinerkxos2

 

Comments   

0 #1 click here 2019-12-14 05:31
I was able to find good info from your articles.
Quote

Add comment


1