Main content

71285213 1398355700329119 4943458429428563968 oՍեպտեմբերի 27-ին Սիսիանի «Բասեն» հյուրանոցում կայացավ Սյունիքի կին ձեռներեցների ակումբի 3-րդ հանդիպումը: Միջոցառումը կազմակերպվել էր Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի և «Միրհավ» հյուրանոցի նախաձեռնությամբ: Ակումբը ինքնատիպ հարթակ է, որը ստեղծվել է GIZ-ի հետ համագործակցությամբ՝ ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» /EU-SMEDA/ ծրագրի «Կանանց ձեռնարկատիրություն» նախաձեռնության շրջանակներում:

Ակումբի նպատակն է զարգացնել կին ձեռներեցների կարողությունները՝ տարբեր ենթաճյուղերի, բնագավառների, կառույցների ներկայացուցիչների միջև ամուր կապերի և ցանցերի ձևավորման միջոցով: Ծրագիրը մշակված է կին ձեռնարկատերերի, ինչպես նաև բիզնես կազմակերպությունների ղեկավար տղամարդկանց համար: Ակումբի 3-րդ հանդիպման համար ընտրվել էր «Վաճառքի արվեստ» թեման, որի շրջանակներում ներկայացվեցին բիզնեսում հաջողության հասած կանանց մասին պատմություններ, եղան աշխատանքային քննարկումներ: Կին ձեռներեցները ծանոթացան միմյանց հետ, հնարավորություն ունեցան նոր կապեր հաստատել, գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել: Հաճելի միջավայր, գործնական քննարկումներ, համեղ հյուրասիրություն, երաժշտական գեղեցիկ կատարումներ, ինչպես նաև կին ձեռներեցների ձեռագործ աշխատանքների փոքր ցուցահանդես, հանդիպումը արդյունավետ էր և կայացած:72367846 1398354760329213 9053669435084111872 o

Add comment


1