Main content

mucakartofilՍիսիանի համայնքի Մուցք բնակավայրը համայնքապետարանի և «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպության համաֆինանսավորմամբ այս տարի ապահովվել է մշտական ոռոգման ջրով: Կառուցվել է 2.5 կմ երկարությամբ ջրագիծ, «Կամրջակ» կազմակերպության միջնորդությամբ ծրագրի իրականացմանը աջակցել են հոլանդացի բարերարները:

Ինչպես որ ակնկալվում էր, այս տարի բերքատվությունը, նախորդ տարիների համեմատությամբ, աճել է: Ջրի առկայության պարագայում տեսանելիորեն բարելավվել է նաև բերքի որակը: Մուցքը սահմանամերձ գյուղ է, այստեղ բնակիչների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է: Ջրի սակավության պատճառով տարեցտարի նվազել է մշակվող հողամասերի թիվը, սակայն այս տարվա արդյունքները ոգևորել են բնակիչներին, նրանց խոսքով հաջորդ տարի կտրուկ կաճի մշակվող հողամասերի քանակը, ինչպես նաև բանջարաբոստանային մշակաբույսերի տեսականին:

Add comment


1