- Մանրամասները
-
Հեղինակը՝ sisian.info
-
Հոկտեմբերի 1-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, աշխատանքային այցերի շրջանակում, եղավ Դաստակերտ, Նժդեհ, Տորունիք և Տոլորս բնակավայրերում:
Դաստակերտում համայնքի ղեկավարը հետևեց սուբվենցիոն ծրագրով բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներին, հանդիպեց բնակիչների հետ, զրուցեց բնակավայրում առկա խնդիրների շուրջ: Նժդեհում ևս կայացավ հանդիպում բնակիչների հետ, համայնքի ղեկավարը պատասխանեց նրանց մտահոգող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին խմելու ջրի ցանցի կառուցմանը, ճանապարհների բարեկարգմանը և բնակիչների հարկային պարտավորությունների կատարմանը: Համայնքի ղեկավարը ներկայացրեց, թե ինչպիսի աշխատանքներ են տարվում նշված խնդիրների լուծման ուղղությամբ, ինպես նաև խոստացավ ընդառաջել սոցիալական աջակցության և բնակարանային պայմանների բարելավման խնդրանքով իրեն դիմած բնակիչներին:
Տորունիքում և Տոլորսում Արթուր Սարգսյանը այցելեց մանկապարտեզներ, վարչական ղեկավարները ներկայացրեցին հրատապ լուծում պահանջող խնդիրները, ինչպես նաև եղան հանդիպումներ բնակիչների հետ: Բարձրացված հարցերից շատերը տեղում լուծում ստացան, իսկ որոշների ուղղությամբ տրվեցին հանձնարարականներ:
Add comment
1