Main content

71489519 1399385160226173 3554473474850291712 oԱրդեն մի քանի ամիս է Սիսիանի համայնքային գրադարանը միացման ձևով վերակազմակերպվել է «Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի հետ: Հոկտեմբերի 2-ին համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը հանդիպեց նոր ձևավորված աշխատակազմի հետ: Խորհրդակցության նպատակն էր ծանոթանալ վերամիավորումից հետո ի հայտ եկած խնդիրներին, խոսել ընդհանուր կարգապահության, աշխատանքային առողջ մթնոլորտի ապահովման և այլ հարցերի շուրջ:

Աշխատակիցները հայտնեցին իրենց գոհունակությունը միավորման արդյունավետության վերաբերյալ, երկու կազմակերպությունների համատեղ աշխատանքը կարճ ժամանակահատվածում տվել է դրական արդյունք, պարբերաբար կյանքի են կոչվում նոր նախաձեռնություններ, կազմակերպվում են գրական ցերեկույթներ, միջոցառումներ: Խոսելով կրճատված անձանց մասին՝ համայնքի ղեկավարն ասաց, որ նրանց բոլորին, ըստ մասնագիտական կարողությունների, համայնքային ենթակայության այլ կառույցներում աշխատանք է առաջարկվել: Իսկ ոմանք անցել են վաստակած հանգստի` արժանանալով համայնքի ղեկավարի հատուկ պատվոգրերի: «Մեր նպատակը ոչ թե կրճատումներ կատարելն է եղել, այլ աշխատանքների արդյունավետ կառավարումը, որը, դատելով ձեր խոսքերից, մեզ մոտ ստացվել է»,-ասաց համայնքի ղեկավարը:71568635 1399384786892877 641791899274838016 o
Աշխատակիցները շնորհակալություն հայտնեցին համայնքապետարանի ֆինանսավորմամբ ձեռք բերված ձայնային նոր սարքավորումների համար, որոնց կարիքը շատ էր զգացվում, ինչպես նաև խնդրեցին աջակցել որոշ անհրաժեշտ իրերի ձեռքբերման, գրադարանի շենքի ներքին հարդարման հարցում: Համայնքի ղեկավարի խոսքով բարձրացված բոլոր հարցերը կքննարկվեն և հնարավորության սահմաններում լուծում կստանան:72852395 1399384903559532 5120839023975202816 o

Add comment


1