Main content

71872761 1400018946829461 5492581616108699648 n

Սիսիանի համայնքապետարանի sisian.am պաշտոնական կայքը, որպես համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ, ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում կատարված մշտադիտարկման արդյունքներով, ինչպես 2018 թվականին, այնպես էլ 2019-ին զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

Պաշտոնական կայքերի միջոցով այցելուները կարող են հետևել ՏԻՄ-երի գործունեությանը, համայնքային նորություններին, տեղեկանալ համայնքում իրականացվող ծրագրերի և դրանց արդյունքների մասին, ստանալ առցանց ծառայություններ, ինչպես նաև հաղորդակցվել ՏԻՄ-երի և համայնքապետարանների աշխատակազմի հետ: «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի մասնագետների, ինֆոտների աշխատակիցնեերի կողմից պարբերաբար իրականացվել են ՀաՄաՏեղ ծրագրի 51 թիրախային համայնքների պաշտոնական կայքերի հասանելիության, բովանդակության ուսումնասիրման և գնահատման աշխատանքներ: Դիտարկվել և գնահատվել են պաշտոնական կայքերում առկա հետևյալ բաղադրիչները.
1.Նորություններ
2.Հայտարարություններ
3.Զարգացման ծրագրեր
4.Ավագանու նիստեր
5.Համայնքի ղեկավարի որոշումներ
6.Խորհրդակցություններ
7.Ընդունելություններ
8.Մտիցներ
9.Ելիցներ
10.Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն
11.Տեղեկանքների տրամադրում
12.Բյուջե
13.Համայնքային գույքի կառավարում
14.Թույլտվությունների տրամադրում
Վերջին մշտադիտարկումն իրականացվել է 2019 թվականի հունիսի 30-ի դրությամբ: Արդյունքները հրապարակվել են ՀաՄաՏեղ ծրագրի «Համայնք-ՀաՄաՏեղ» պաշտոնաթերթի 2019 թվականի սեպտեմբերի թիվ 5 համարում:
Շնորհավորում ենք Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմին՝ համայնքի ղեկավարի գլխավորությամբ, 51 համայնքների շրջանում առաջին հորիզոնականը զբաղեցնելու կապակցությամբ: Արդյունքները ոգևորիչ են և պարտավորեցնող:

Add comment


1