Main content

14681 ususchi ton MՍիրելի՛ ուսուցիչներ, դաստիարակներ, կրթության ոլորտի աշխատակիցներ, հարգարժան վետերաններ, ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ: Մեզանից յուրաքանչյուրի կյանքում անփոխարինելի տեղ ունեն մեր ուսուցիչները, նրանց խրատները ուղեկցում են մեզ մինչև խոր ծերություն: Անհրաժեշտ գիտելիքներից զատ երեխան իր ուսուցչից սովորում է բարություն, ընկերասիրություն, հայրենասիրություն, սովորում է մտածել, երազել ու նպատակադրված հասնել իր երազանքներին:


Սիսիանի համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների հարգարժան մանկավարժներ, վստահելով ձեր մասնագիտական կարողություններին, առանց երկմտելու կարող եմ ասել, որ մեր համայնքի փոքրիկները ստանում են նախադպրոցական լիարժեք կրթություն, դաստիարակվում են որպես մեր երկրին արժանի զավակներ: Շնորհակալություն ձեր նվիրումի և անշահախնդիր աշխատանքի համար:
Թե՛ նախադպրոցական, թե՛ դպրոցական տարիները կյանքի ամենապատասխանատու շրջանն են, այն, թե ինչպիսին կլինի մեր ապագան, որոշվում է հենց այդ ժամանակահատվածում: Սիրելի՛ ուսուցիչներ, դուք եք վճռում մեր ապագան, դուք եք դաստիարակում վաղվա քաղաքացուն: Մաղթում եմ ձեզ ծով համբերություն ու հաստատակամություն, որպեսզի կարողանաք օգնել մատաղ սերնդին պահպանել մեր ազգային արժեքները, հայրենասեր հայի օրինակելի կերպարը: Մաղթում եմ, որպեսզի միշտ լինեք գնահատված, առողջ ու երջանիկ: Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ:

Add comment


1