Main content

71699967 1401256843372338 4012096416263438336 oՍիսիանի համայնքապետարանի կողմից Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառումներն այս տարի կազմակերպվեցին Անգեղակոթ և Շաղատ բնակավայրերի դպրոցներում:

Տոնին ընդառաջ՝ հոկտեմբերի 4-ին, Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնի ժողովրդական գործիքների անսամբլը դպրոցներում հանդես եկավ նորացված երգացանկով: Ուսուցիչներին իր գեղեցիկ ասմունքով շնորհավորեց Ելենա Առաքելյանը: Միջոցառումներին ներկա էին նաև Սիսիանի համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանը, վարչական ղեկավարները, համայնքապետարանի աշխատակիցներ: Վարդան Իվանյանը մանկավարժական կոլեկտիվներին փոխանցեց Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի շնորհավորանքի և երախտիքի խոսքերը, որոնց ի պատասխան ելույթներով հանդես եկան նաև դպրոցների տնօրենները՝ շնորհակալություն հայտնելով բնակավայրերում պարբերաբար կազմակերպվող միջոցառումների և ՏԻՄ-դպրոց սերտ համագործակցության համար: Ժողովրդական երգն ու ժողովրդական նվագարանների հնչյունները իրապես տոնական տրամադրություն ստեղծեցին՝ ստիպելով անգամ ժամանակակից երաժշտության սիրահար երիտասարդներին ակտիվ պարել և ուրախանալ:

71538134 1401257070038982 6453622793887023104 o71524429 1401255720039117 4837032790555885568 o
ԱՎԵԼԻ ՇԱՏ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ՝ ԱՅՍՏԵՂ

Add comment


1