Main content

72ab1f0babd44858933a3d245743e22f 300x200Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը շնորհավորել է գրադարանավարներին մասնագիտական օրվա առթիվ.

«Սիրելի' գրադարանավարներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Գրադարանավարի օրվա առթիվ։ Գրադարանները կրթական, մշակութային ինքնատիպ օջախներ են, որոնք իրենց առանձնահատուկ տեղն ու դերն ունեն մատաղ սերնդի դաստիարակման գործում։ Ժամանակակից տեխնոլոգիաների դարում պահանջվում են նոր մոտեցումներ` երիտասարդների հայացքը դեպի գիրքն ու ընթերցանությունը ուղղելու համար։ Ուստի մաղթում եմ, որպեսզի ձեր ողջ ներուժն ու մասնագիտական հմտությունները նվիրեք մատաղ սերնդին դեպի գրքերի աշխարհ ուղեկցելու, բարոյական ճիշտ արժեքներով հարստացնելու գործին։ Ձեր առաքելությունը վեհ է և գնահատելի։ Մաղթում եմ ձեզ անսպառ եռանդ, հաջողություններ և անսահման երջանկություն»։

Add comment


1