Main content

72203425 1402902683207754 6776161343029379072 oԲազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման ծրագիրը Սիսիանի համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերից մեկն է, որի շրջանակներում 12 շենքեր ձմեռը կդիմավորեն վերանորոգված տանքիներով:

Միայն Սիսիան քաղաքում առկա է 85 բազմաբնակարան շենք, որոնցից մոտ 70-ի տանիքները ենթակա են հիմնանորոգման: Ծրագրում ընդգրկված 12 շենքերից 7-ը գտնվում են Սիսիանում /Խանջյան 1ա, Սիսական 9, 11, 15, 19, 46, Արամ Մանուկյան 3/ , Իսկ 5-ը՝ Դաստակերտում / Ա.Ավետյան 1, 2, 4, 14, 15/ : Դաստակերտի շենքերը գրեթե 7 տասնամյակի կենսագրություն ունեն, հիմնանորոգման աշխատանքներ առաջին անգամ են իրականացվում, նորացված տանիքները բնակավայրին նոր տեսք ու թարմություն են հաղորդել: Այս և սուբվենցիոն մյուս աշխատանքների ընթացքը գտնվում է համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի մշտական ուշադրության կենտրոնում, նրա խոսքով խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերի համաչափ զարգացման նպատակով ծրագրերը սկզբունքորեն չեն կենտրոնացվել միայն Սիսիան քաղաքում:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են համայնք-պետություն համաֆինանսավորմամբ: Տանիքների վերանորոգման ծրագրի նախահաշվային արժեքը 151 մլն 074 հազ 980 դրամ է: Գումարի 45 տոկոսը կհատկացվի համայնքի կողմից, 55 տոկոսը՝ պետության:
Վերանորոգման աշխատանքները Սիսիանում իրականացվում են Սիսիանի (Նոր բակ) «Նորոգշին» ԲԲ ընկերության, իսկ Դաստակերտում՝ «Հարսնաձոր» ՍՊԸ կողմից:

Add comment


1