Main content

73174431 1407062249458464 6976410022792134656 o«Այգու և հրապարակի բարեկարգում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում բարեկարգվում է Սիսիանի Կ. Դեմիրճյանի անվան զբոսայգու /Երևանյան այգի/ համայնքային սեփականություն հանդիսացող 1.5 հա հատվածը:

Ժամանակակից կարուսելները, վերագործարկված շատրվանը, բարեկարգ ճեմուղին, նոր նստարաններն ու լուսատուները այգին ամբողջովին կձևափոխեն՝ այն դարձնելով Սիսիանի ամենագեղեցիկ վայրերից մեկը:72844778 1407062149458474 6302469515917656064 o
Այգու բարեկարգման նախահաշվային արժեքը 50 մլն 990 հազ. դրամ է, իսկ կարուսելները կարժենան մոտ 57 մլն 326 հազ դրամ: Այս ծրագրի շրջանակներում հիմնանորոգվում է նաև Բռնակոթ բնակավայրի հրապարակը, որի նախահաշվային արժեքը 29 մլն 443 հազ դրամ է: Շինարարական աշխատանքներն իրականացվում է «Հիդրո» ՍՊ ընկերության կողմից:
«Այգու և հրապարակի բարեկարգում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքի 60 տոկոսը հատկացվում է համայնքի կողմից, իսկ 40 տոկոսը՝ պետության:

Add comment


1