Main content

72125907 1407911429373546 3682420499058524160 oԱյսօր՝ հոկտեմբերի 12-ին, Սիսիան քաղաքի Գայի 29ա շենքում բնակարանամուտի տոն էր, 28 զինծառայողներ պաշտպանության նախարարության կողմից ծառայողական բնակարաններ ստացան:

Բնակարանների բաշխման և շենքի հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, բարձրաստիճան սպաներ, ԱԺ պատգամավորներ, հոգևոր հայրեր: Պաշտպանության նախարարն անձամբ հանձնեց բնակարանների բանալիները՝ միաժամանակ չամուսնացած զինծառայողներին մաղթելով նոր հարկի տակ շուտափույթ ընտանիք կազմել: 71911275 1407912266040129 641549319521959936 oԴավիթ Տոնոյանն իր ելույթում նշեց, որ զինծառայողների բնակարանային և կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն մի նոր քայլ է զինված ուժերի մարտունակության բարձրացման և հայրենիքի սահմանների ամրապնդման ճանապարհին: Նախարարը շեշտեց նաև, որ զինծառայողների բնակարանային խնդիրները ՀՀ կառավարության և պաշտպանության նախարարության գերակա խնդիրներից մեկն է: Հնչած բազմաթիվ շնորհավորանքները միաձուլվեցին հոգևոր հայրերի կողմից առ Աստված ուղղված աղոթքներին, նրանց ձեռամբ կատարվեց շենքի օծման արարողություն: Հյուրերի համար երաժշտական և պարային ելույթներով հանդես եկան Սիսիանի «Որոտնա» ազգային երգ ու պարի համույթը, «Սիս» դհոլահարների համույթը, ժամկետային զինծառայողներ:72427355 1407909882707034 7459624123111571456 o
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և հյուրերը Հիդրո ՍՊ շինարարական ընկերության ներկայացուցիչ Ավետ Սարգսյանի ուղեկցությամբ շրջեցին և ծանոթացան նորակառույց շենքի պայմաններին, իրականացված աշխատանքներին: «Շենքը լիովին փոխել է թաղամասի տեսքը, հարակից բարեկարգ տարածքը պարտավորեցնում է, որպեսզի հետագայում համայնքային միջոցներով այստեղ նաև խաղահրապարակ կառուցվի»,- ասաց Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Համայնքի ղեկավարը շնորհավորեց զինծառայողներին և նվեր խոստացավ բոլոր նրանց, ովքեր նոր բնակարանում ընտանիք կկազմեն:
ԱՎԵԼԻ ՇԱՏ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ՝ ԱՅՍՏԵՂ

Add comment


1