Main content

71655680 1408136076017748 1352203829612904448 nՀոկտեմբերի 12-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, IQ Center Global Education-ի նախաձեռնությամբ, անցկացվել է Մենթալ Թվաբանության միջազգային օլիմպիադա։ Սիսիանի համայնքից մասնակցել են IQ կենտրոնի 23 սաներ։

Նրանցից Գևորգ Ղազարյանը զբաղեցրել է 3-րդ պատվավոր տեղը (ուսուցիչ` Մերի Մակարյան)։ Երեխաները մրցակցել են ՀՀ տարբեր մարզերից, ինչպես նաև Ռուսաստանի դաշնությունից և Ղասախստանից ժամանած մասնակիցների հետ։
Շնորհավորում ենք Սիսիանի IQ կենտրոնին հերթական հաղթանակի կապակցությամբ։ Շնորհակալություն բոլոր մասնակիցներին միջազգային օլիմպիադայում Սիսիանի համայնքը պատվով ներկայացնելու համար:

Add comment


1