Main content

74235479 1420367428127946 2480612465507827712 nՍիսիանի մեղրը լայն շուկայում կներկայանա նոր բրենդով ու փաթեթավորմամբ: BusyBizzy, սա է Սիսիանի մեղրի բրենդը, որը ստեղծվել է «Սիսիանի զարգացման նախաձեռնություններ» ՀԿ-ի, Սիսիանի մեղվաբույծների ասոցիացիայի և "ՉԱՊԼԻՆ Կորպորատիվ" խորհրդատվական ընկերության համագործակցության արդյունքում, ծրագրի հովանավորն է Հայաստանում Լիտվայի դեսպանատունը:

72940688 1420367634794592 3256509586114347008 o
Հոկտեմբերի 22-ին Սիսիանի «Բասեն» հյուրանոցում կայացավ BusyBizzy բրենդի շնորհանդեսը: Նշենք նաև, որ նախաձեռնության շրջանակներում ամիսներ առաջ Սիսիանի տարածաշրջանի մեղվապահների համար կազմակերպվել էին «Մարքեթինգ, փաթեթավորում և բրենդինգ մեղրի շուկայում» թեմայով անվճար դասընթացներ: Արդյունքում Սիսիանի մեղրը ունի ինքնատիպ փաթեթավորում և բրենդ, իսկ ցանկացողները կարող են համագործակցել Սիսիանի մեղվաբույծների ասոցիացիայի հետ՝ միասնական բրենդի ներքո շուկա հանելով սեփական տնտեսության մեղրը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ Don McGee-ի ՖԲ էջից

Add comment


1