Main content

76760035 1433366050161417 8465461414650183680 nՍիսիանի համայնքապետարանը հրավիրում է բոլոր ֆերմերներին համագործակցել և իրենց արտադրած մսամթերքը վաճառել քաղաքակիրթ պայմաններում:
Նոյեմբերի 9-ից Սիսիան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 7/1 հասցեում կգործի մսի վաճառակետ, որտեղից սպառողը կարող է թարմ միս ձեռք բերել անմիջապես արտադրողից/ֆերմերից՝ ստանալով անհամեմատ որակյալ ծառայություն:

Վաճառակետի առկայությունը կնպաստի մսի փողոցային առևտրի դադարեցմանը և համայնքում մսի շուկայի կայուն զարգացմանը:
Պայամաններին ծանոթանալու համար կարող եք դիմել Սիսիանի համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժին:
Հասցե՝ ք. Սիսիան, Սիսական 31,
հեռ՝ 0283-23330:
______________________________________
Մսի վաճառակետի բացումը հնարավոր է դարձել Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում Սիսիանի համայնքապետարանի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի համագործակցության արդյունքում:

Add comment


1