Նոյեմբերի 4-ից 6-ը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ, Սիսիանի համայնքապետարանում կազմակերպվել էր Սիսիան և Գորայք համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների վերապատրաստման դասընթացներ:
Վերապատրաստումն իրականացվել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հետ համատեղ՝ համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով: Դասընթացավարներն էին Սիսիանի համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վաչագան Միրաբյանը, Սյունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանը, Սիսիանի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական և սոցիալ-տնտեսական զարգացման բաժնի պետ Գրետա Թունյանը և բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Հարությունյանը և այլք: Ծրագրում ներառված թեմաները վերաբերում էին ՏԻՄ լիազորություններին՝ ըստ բնագավառների, այդ թվում համայնքի զարգացման ծրագրերի, բյուջեի կազմման մեխանիզմներին, համայնքային սեփականություն համարվող գույքի կառավարման ծրագրերին, վարչարարության հմտությունների և համայնքի տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերին և այլն: