Main content

IMG 20191110 180022Նոյեմբերի 10-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը մասնակցեց տեղական ինքնակառավարման օրվան նվիրված ընդունելությանը, որի ընթացքում տեղի ունեցավ ավանդական «Լավագույն համայնք 2019» մրցանակաբաշխությունը: Այն 2006 թվականից սկսած անցկացվում է Հայաստանի համայնքների միության ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ:

76918977 1437115323119823 5490843704837013504 oՄրցանակաբաշխության ընթացքում հայտնի դարձան 4 հիմնական և 5 հատուկ անվանակարգերում հաղթող ճանաչված համայնքները: Սիսիանը հաղթող ճանաչվեց
«Տարվա նշանակալից առաջընթաց 2019» խոշորացված համայնքների համար անվանակարգում։

Մրցանակաբաշխությանը ներկայացված է եղել հետևյալ տեսանյութը.

Add comment


1