Main content

74437007 1438945049603517 1129143036647833600 oՆոյեմբերի 8-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը հանդիպեց Չարենցի 12 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչների հետ՝ հաղորդելու նրանց կողմից երկար սպասված լավ լուրը: Ընդառաջելով բնակիչների կողմից ներկայացված դիմումներին և համայնքային իշխանությունների առաջարկներին՝ Սյունիքի մարզպետարանը դիմել է ՀՀ կառավարությանը Սիսիան քաղաքի Չարենցի 12 և Գորիս քաղաքի Կոմերիտմիության 2/1 հասցեներում գտնվող հանրակացարանների բնակելի տարածքները նվիրատվության կարգով փաստացի բնակվողներին նվիրաբերելու առաջարկով: Առաջարկն ընդունվել է և սկսվել է նվիրատվության գործընթաց:

Արթուր Սարգսյանը հանրակացարանի բնակիչներին բացատրեց նվիրատվության կարգը և թե դիմումից բացի ինչ փաստաթղթեր են պետք ներկայացնել պետական գույքի կառավարման կոմիտե: Կոմիտեն հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության գործընթացը կկազմակերպի 24.03.2011 թ.-ի ՀՀ կառավարության N305-Ն որոշմամբ հաստատված կարգով և ցանկով:
Սիսիան քաղաքի Չարենցի 12 հասցեի հանրակացարանի բնակիչները իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները նվիրելու վերաբերյալ դիմումին կից Պետական գույքի կառավարման կոմիտե պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
•Անձնագրի պատճենը՝ հաշվառման էջով, կամ նույնականացման քարտի պատճենը:
•Մեկից ավելի ընտանիքի անդամների դեպքում՝ ընտանիքի չափահաս անդամների անձնագրերի պատճենները՝ հաշվառման էջով կամ նույնականացման քարտերի պատճենները:
•Ընտանիքի անչափահաս անդամների ծննդյան վկայականների կամ անձնագրերի կամ նույնականացման քարտերի պատճենները:
•Նույնականացման քարտ ներկայացրած անձանց համար՝ տեղեկանք համապատասխան լիազոր պետական մարմնի կողմից տրված՝ համապատասխան տարածքում հաշվառված լինելու վերաբերյալ:
•Տեղեկանք բնակության վայրից՝ տվյալ բնակելի տարածքում բնակվելու վերաբերյալ:
•Նվիրվող տարածքի վարձակալված լինելու դեպքում՝ նաև տեղեկանք վարձավճարի մասով պարտք չունենալու վերաբերյալ:
•Սեփականության իրավունքով պատկանող հողամաս ունենալու դեպքում՝ տեղեկանք համայնքի ղեկավարից՝ հողամասը չկառուցապատված լինելու մասին:

 

Add comment


1