Main content

56 main«Սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ ուսանողության միջազգային օրվա առթիվ։ Թող որ ուսանողական ամեն մի օրը ձեզ համար լինի տոնական:

Ինչպես բոլոր ժամանակներում, այժմ ևս դուք ամենաարագն եք արձագանքում երկրում կատարվող հասարակական-քաղաքական փոփոխություններին, դուք առաջնորդող ուժ եք, ուժ, որի հետ անհնար է հաշվի չնստել: Մաղթում եմ, որպեսզի ձեր միասնական ուժը օգտագործեք միայն ի բարօրություն և ի զարգացում մեր երկրի: Այն ապագան, որի մասին երազում ենք բոլորս մեծապես պայմանավորված է ձեր առողջ դատողությամբ ու համարձակ քայլերով: Մաղթում եմ, որպեսզի ձեր բոլոր սպասումներն ու երազանքները ի կատար ածվեն, երբեք չհիասթափվեք, համառորեն առաջ շարժվեք: Սիրեք ձեր հայրենիքը, գնահատեք ազգային արժեքները՝ միևնույն ժամանակ մնալով ժամանակի խելահեղ հորձանուտի կենտրոնում»:

Add comment


1