Main content

1«Հարգարժան ռազմական բժիշկներ, բուժաշխատողներ, սրտանց շնորհավորում են բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ: ՀՀ զինված ուժերի կայացմանն ու զարգացմանը զուգընթաց մեծ վերելք է ապրել նաև ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությունը:

Ժամանակն ապացուցել է, որ մեր հայրենիքի պաշտպանի առողջությունը գտնվում է վստահելի և ապահով ձեռքերում: Առանձնակի շնորհավորանքներս եմ հղում Զանգեզուրի կայազորային հոսպիտալի հրամնատարական կազմին ու բժիշկներին, ովքեր պատրաստակամորեն ու սրտացավորեն սպասարկում են ոչ միայն զինծառայողներին, այլ նաև մեր համայնքի բնակչությանը, ինչի համար, որպես համայնքի ղեկավար, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում: Հարգարժան ռազմաբժիշկներ, մաղթում եմ բոլորիդ խաղաղ ծառայություն, քաջառողջություն, ընտանեկան ջերմություն ու բարօրություն»:

Add comment


1