Main content

000167Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը այցելել է շինհրապարակներ, ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին:

IMG 2369 Կապալառու ընկերությունների ներկայացուցիչները համայնքի ղեկավարին ներկայացրել են իրականացվող աշխատանքները, ընթացքում առաջացած խնդիրները: Կարևորելով պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումը՝ նրանք վստահեցրել են, որ  աշխատանքները կավարտվեն նախանշված ժամկետների սահմաններում: 20191114 11573020191114 113910Այս պահին շարունակվում են Սիսիան քաղաքի Մյասնիկյան-Շահումյան-Ա. Մանուկյան փողոցների կապիտալ վերանորոգման աշխատանքները, տեղադրվում են նոր եզրաքարեր, ջրատար առուները փոխարինվում են բետոնե վաքերով, նորացվում են նաև հոսանքի լարերի հին հենասյուները, հաջորդիվ կսկսվի փողոցի հարթեցումը և ասֆալտապատումը: 20191114 115424IMG 2361
Ավարտին են մոտենում Բռնակոթի հրապարակի բարեկարգման  և Որոտնավան, Անգեղակոթ, Բռնակոթ բնակավայրերի ոռոգման ջրագծերի կառուցման աշխատանքները: Sequence 01 775362143 1017645035252620 4108765341138550784 n76602224 2594069604019168 3088195577335250944 n
Ընթացքի մեջ է նաև Սիսիանի Կ. դեմիրճյանի անվան զբոսայգու բարեկարգումը:
IMG 2400IMG 3549

Add comment


1