Main content

IMG 4013Այսօր Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը այցելեց Զանգեզուրի կայազորային հոսպիտալ: Մի խումբ բժիշկներ և բուժքույրեր, Ռազմական բժշկի օրվա առթիվ, պարգևատրվեցին Սիսիանի համայնքի ղեկավարի պատվոգրերով ու շնորհակալագրերով:

IMG 4010Բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ համայնքի ղեկավարը շնորհավորեց բոլորին, շնորհակալություն հայտնեց հոսպիտալի հրամնատարական կազմին ու բժիշկներին սրտացավ աշխատանքի, ինչպես նաև համայնքի բնակչությանը որակյալ բուժծառայություն մատուցելու համար: Հոսպիտալի պետ Վարդան Ավագյանը բուժանձնակազմի անունից շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին՝ ուշադրության և իրենց ծառայությունը գնահատանքի արժանացնելու համար:IMG 4042IMG 4057IMG 4060IMG 4020

Add comment


1