Սիսիանի բազմաբնակավայր համայնքի կոմունալ ծառայությունները և աղբահանության համակարգը բարելավելու նպատակով, համայնքապետարանի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի համաֆինանսավորմամբ, ձեռք կբերվեն մոտ 250 մլն դրամ արժողությամբ մենքենասարքավորումներ՝
էքսկավատոր, ավտոգրեյդեր, արտաճանապարհային և տեխնիկական սպասարկման ավտոմեքենա, հարթեցնող, ավլող, ջրցան, ինքնաթափ և աղբատար մեքենաներ: Ձեռք բերված առաջին մեքենան՝ ավտոգրեյդերը, այսօր հասավ Սիսիան, այն կշահագործվի համայնքի ճանապարհների բարեկարգման և այլ շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով: