Main content

IMG 4099Նոյեմբերի 20-ին Սիսիանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ Սիսիանի համայնքի 2020 թվականի ծրագրային բյուջեի նախագծի հանրային լսումը:

IMG 4077Մասնակիցների թիվը աննախադեպ շատ էր, ներկա էին համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, համայնքապետարանի ղեկավար կազմը, ավագանու անդամներ, վարչական ղեկավարներ, համայնքային և հասարակական կազմակերպությունների, կրթամշակութային ոլորտների ներկայացուցիչներ: Ներկաների շարքերում էին նաև համայնքապետարանի և «Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնի» կողմից համատեղ իրականացվող «Մասնակցային բյուջետավորում» ծրագրի մասնակիցները:IMG 4118 Այս ծրագրի գլխավոր նպատակն է ապահովել բնակիչների ակտիվ մասնակցությունը բյուջեի կառավարման գործընթացներում: Ծրագրում ներառված են 11 բնակավայրեր, որոնցից յուրաքանչյուրին համայնքային բյուջեից կհատկացվի 2 մլն դրամ՝ առաջնային որևէ խնդրի լուծման նպատակով: Այս և բյուջեին առնչվող այլ հարցեր մանրամասնորեն և հանգամանալից ներկայացվեցին հանրային լսման բանախոսների կողմից: Համայնքի 2020 թվականի բյուջեն մշակվել է ՝ հիմք ունենալով 2018-2022թթ. զարգացման հնգամյա ծրագիրը և 2020 թվականի տարեկան աշխատանքային պլանը: IMG 4091Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, իր ելույթում անդրադառնալով համայնքում իրականացվող շինարարական աշխատանքների աննախադեպ ծավալներին, նշեց, որ այդ ամենը հնարավոր է դարձել բյուջետային գործընթացի ճիշտ կազմակերպման, եկամուտների արդյունավետ հավաքագրման և միջոցների խնայողաբար օգտագործման շնորհիվ:«Հանրային քննարկումների և սոցհարցումների միջոցով փորձում ենք ապահովել նաև բնակիչների ակտիվ ներգրավվածությունը: Կոչ եմ անում համայնքի բնակիչներին, ավագանու անդամներին, համանքային կազմակերպությունների աշխատակիցներին շահագրգիռ մոտեցում ցուցաբերել բյուջեի միջոցների գոյացմանը, դրանց նպատակային օգտագործմանը, բյուջեի կատարմանը և վերահսկմանը»,-ասաց համայնքի ղեկավարը:IMG 4121
Բանախոսների կողմից ներկայացվեցին 2020 թվականի բյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները, բյուջեի մուտքերը, ծախսերը, տեղական վճարների դրույքաչափերը և թե բյուջեի միջոցներով ի՞նչ ծրագրեր և միջոցառումներ են իրականացվելու: Համայնքի 2020 թվականի բյուջեի կանխատեսվող մուտքերը կազմում են 1266482.1 հազար դրամ, որի 31%-ը սեփական եկամուտներն են, 69 %-ը՝ պաշտոնական դրամաշնորհները: IMG 4153Գրաֆիկական պատկերներով ներկայացվեցին նաև համայնքի բյուջեի մուտքերի և ծախսերի փոփոխությունները՝ ըստ տարեթվերի:Sequence 011Sequence 01
Հանրային լսման մասնակիցների կողմից հնչեցին հարցեր, բարձրացվեցին խնդիրներ, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: Համայնքի ղեկավարը վստահեցրեց, որ համայնքում առկա բոլոր խնդիրները՝ մեծ թե փոքր, գույքագրված են և հերթով լուծում են ստանում, հաջորդ տարի ևս նախատեսվում են իրականացնել ասֆալտապատման, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման, ՆՈՒՀ-երի արդիականացման և այլ աշխատանքներ:
Ներկաների կողմից եղան նաև մի շարք առաջարկություններ, որոնք ընդունվեցին ի գիտություն՝ նախագծի լրամշակման համար:

IMG 4157Ծրագրային բյուջեի  նախագծի վերջնական մշակված տարբերակը կներկայացվի ավագանու հաստատմանը, որից հետո որպես հավելված կտեղադրվի Սիսիանի համայնքապետարանի sisian.am  պաշտոնական տեղեկատվական կայքի ՏԻՄ-Համայնքի ավագանի-ավագանու որոշումներ բաժնում: IMG 4142



Add comment


1