Main content

75649436 2740748219288908 5485971618490482688 n#30տարիՀայաստանում #30yearsinArmenia
Նոյեմբերի 20-ին Կապանի մշակույթի կենտրոնում կազմակերպվել էր Վորլդ Վիժն միջազգային բարեգործական կազմակերպության Հայաստանյան առաքելության 30-ամյակին նվիրված տոնական միջոցառում:

1Ներկա էին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը, Սյունիքի զարգացման ծրագրերի ղեկավար Լենա Կարապետյանը, հոգևոր հայրեր, ՏԻՄ աշխատակիցներ և այլք։ Թեպետ միջոցառման հրավիրատոմսում հատուկ շեշտված էր՝ ներկայանալ առանց ընծայի, այնուամենայնիվ, Սիսիանի համայնքի ղեկավարը դատարկաձեռն չէր. սերտ համագործակցության և համայնքում իրականացրած ծրագրերի համար նա պատվոգիր հանձնեց Սյունիքի զարգացման ծրագրերի ղեկավար Լենա Կարապետյանին: 75491808 507567349836748 3695183118932639744 o«Միայն ազնվամորու փառատոնը բավական է, որպեսզի մեր տարածաշրջանի բնակչությունը երախտապարտ լինի կազմակերպությանը: Ստեղծվել են ազնվամորու մշակությամբ զբաղվող տնտեսություններ, Սիսիանը, այս առումով, դարձել է օրինակելի տարածաշրջան: Վորլ Վիժն-ի շնորհիվ փոխվել է մեր համայնքի սոցիալապես անապահով հարյուրավոր ընտանիքների կենցաղը, երեխաների կենսակերպն ու աշխարհայացքը: Սիսիանի համայնքապետարանի և Վոլրդ Վիժն-ի համագործակցությամբ իրականացված բազմաթիվ երիտասարդական ծրագրերի շնորհիվ ձևավորվել է շնորհաշատ երիտասարդների մի աստղաբույլ, որը մեծ ակտիվություն է ցուցաբերում թե՛ մշակութային, թե՛ հասարակական, ինչու չէ, նաև քաղաքական կյանքում»,-իր ելույթում ասաց Արթուր Սարգսյանը:
Տոնական երեկոյի ընթացքում ներկաները ծանոթացան անցնող 30 տարիներին Վորլդ Վիժն Հայաստանի սյունիքյան գործունեությանը, մարզում իրականացված աշխատանքներին, ինչպես նաև կազմակերպության առաջիկա անելիքներին:375439289 2741658259197904 3136599536638623744 o

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ World Vision Armenia - Վորլդ Վիժն Հայաստան և Կապանի համայնքապետարան/Kapan municipality ֆեյսբուքյան էջերից:

Add comment


1