- Մանրամասները
-
Հեղինակը՝ sisian.info
-
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Սիսիանի հիդրոշինարարների այգում կազմակերպվել էր «Մաքուր Սիսիան» բնապահպանական նախագծի առաջին շաբաթօրյակը:
Նախաձեռնության հեղինակը «ԱՄՆ խաղաղության կորպուսի» կամվոր Էլիզաբեթ Մորգանն է: Նա և մի խումբ դպրոցականներ մաքրեցին այգին՝ օրինակ ծառայելով հարակից շենքերի բնակիչների համար, չէ՞ որ հենց նրանց թեթև ձեռքով է այգին պատվում կենցաղային աղբով: Ինչպես և նախապես հայտարարվել էր շաբաթօրյակի մասնակիցները հավաքած աղբի յուրաքանչյուր 1 տոպրակի դիմաց ստացան կինոդիտման 1 տոմս: Կինոդիտումը կկայան Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնում, նոյեմբերի 29-ին՝ ժամը 18:00-ին։
Նախաձեռնությանը աջակցել է նաև Սիսիանի համայնքապետարանը՝ տրամադրելով ձեռնոցներ և աղբի տոպրակներ:
Նախագծի շրջանակներում Սիսիանի պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքներում և հանրային վայրերում պարբերաբար կկազմակերպվեն շաբաթօրյակներ:



#ՄԱՔՈ՛ՒՐՊԱՀԵՆՔՄԵՐՔԱՂԱՔԸ
Add comment
1